Յովիչն ասել է՝ որ ֆուտբոլիստն է իրեն ոգեշնչում

Սերբ հարձակվող Լուկա Յովիչը, ով Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Ֆիորենտինա», ասել է` ինչու է ընտրել 7 համարի մարզաշապիկը։

«Ես ընտրեցի 7 համարը, քանի որ այն միակն էր, որն ինձ դուր եկավ և հասանելի էր: Ինձ ոգեշնչում է Կրիշտիանու Ռոնալդուն՝ բոլոր ժամանակների լավագույն խաղացողը։

Հուսով եմ, որ կանեմ նույնը, ինչ նա արեց Իտալիայում»,- Յովիչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հարկ է նշել, որ «Ֆիորենտինայի» կազմում իր դեբյուտային խաղում, թեև ընկերական, Յովիչը չորս գոլ է խփել։ Դա ավելի շատ է, քան «Ռեալի» կազմում անցկացրած 51 պաշտոնական խաղում (3):