Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են իսպանական գրանդին

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի գործակալն իր հաճախորդի ծառայություններն է առաջարկել Մադրիդի «Ռեալին», հայտնում է Marca-ն։

Դա տեղի է ունեցել «Ֆիորենտինայի» հետ Լուկա Յովիչի տրանսֆերի շուրջ բանակցությունների ժամանակ, ում շահերը նույնպես ներկայացնում է Սանեի գործակալը։ Սակայն գերմանացու տեղափոխության հավանականությունը մադրիդյան ակումբ քիչ է։

Մադրիդի «Ռեալը» շահագրգռված չէ ամռանը նոր խաղացողներ գնել, ինչպես ավելի վաղ հայտարարել էր գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

2021/22 մրցաշրջանում Սանեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։