Եվրոպական գրանդը շարունակում է հետաքրքրված լինել Ռոնալդուի ծառայություններով

«Բավարիան» այս ամառ կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ ակումբը շարունակում է հետաքրքրվել հարձակվողով և պատրաստ է պայմանագիր կնքել նրա հետ՝ չնայած «Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանի վերջին խոսքերին, որ ֆուտբոլիստը չի համապատասխանում ակումբի փիլիսոփայությանը։

Այս պահին Ռոնալդուն դեռ չի միացել «Մանչեսթեր Յունայթեդի» ուսումնամարզական հավաքին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա պատրաստ է ամռանը հեռանալ մանչեթերյան ակումբից։