Բարսելոնայի դեմ խաղերը երբեք ընկերական չեն լինում. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Լաս Վեգասում կայանալիք «Բարսելոնայի» դեմ ցուցադրական խաղի սպասելիքներով։

«Բարսելոնայի» դեմ խաղերը երբեք ընկերական չեն լինում։ Մենք շատ ենք հարգում այս թիմին։ Ե՛վ մենք, և՛ նրանք ցանկանում ենք հաղթել և շոու ցուցադրել, ինչպես միշտ լինում է «Ռեալ»-«Բարսելոնա» խաղերում:

Բայց դա նաև շատ սկզբունքային հանդիպում է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին, մեկնարկը՝ 07։00-ին (Երևանի ժամանակով):