«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ:
Միաժամանակ Գնաբրին առանձնապես հետաքրքրված չէ Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու տարբերակով։ Ֆուտբոլիստը կդիտարկի այս տարբերակը միայն այն դեպքում, եթե չկարողանա երկարաձգել պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ:
Հաղորդվում է նաև, որ «Բավարիայի»՝ նոր համաձայնագրի վերջին առաջարկը Գնաբրիին միանգամայն գոհացնում է։
Ռոբերտ Լևանդովսկու հեռանալը կարող է խաղացողին ավելի շատ խաղաժամանակ երաշխավորել, և կարող է նաև ազդել գերմանացու՝ Մյունխենում մնալու որոշման վրա: