Տուխելը խոսել է Լևանդովսկու և Ռոնալդուի հնարավոր տրանսֆերների մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու և Կրիշտիանու Ռոնալդուի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության շուրջ տարածված լուրերի մասին:

«Ես զերծ չեմ մնա մեկնաբանություններից, բայց այս պահին մեր հարձակման գիծն ուժեղացնելու կարիք չկա։

Մենք շատ ենք ցանկանում պաշտպանության գծի խաղացողի հետ պայմանագիր կնքել, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Արդեն ելնելով մեր հնարավորություններից՝ մենք կտեսնենք, թե ինչպես շարունակել աշխատանքը տրանսֆերային շուկայում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: