«Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդները

Goal-ը կազմել է «Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդների ցուցակը։

Տղամարդկանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման։

Լավագույն հնգյակում են նաև Սադիո Մանեն (Լիվերպուլ/Բավարիա և Սենեգալ), Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ և Եգիպտոս), Կիլիան Մբապեն (ՊՍԺ և Ֆրանսիա) և Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ և Բրազիլիայի հավաքական):

Կանանց շրջանում «Բարսելոնայի» խաղացող Ալեքսիա Պուտելյասը նշվում է որպես մրցանակի առաջին հավակնորդը, չնայած այն հանգամանքին, որ նա ծնկի լուրջ վնասվածք էր ստացել Եվրո-2022-ից առաջ և վիրահատությունից հետո բաց կթողնի մինչև 12 ամիս: Պուտելյասը «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրն է։