Ջեկոն մոտ է ԱՊԼ վերադառնալուն

Միլանի «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալուն։

Նախկինում բոսնիացին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», այժմ նրա ծառայություններով հետաքրքրված են «Էվերտոնն» ու «Վուլվերհեմփթոնը», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» պատրաստ է բաժանվել 36-ամյա Ջեկոյից, որպեսզի ձեռք բերի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալային։ Էդինի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ 36-ամյա Ջեկոն միլանյան թիմի խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Ռոմայից»։