Եվս մեկ ակումբ առաջարկ է արել Դիբալային

Corriere della Sera-ն հայտնում է, որ հարձակվող Պաուլո Դիբալան առաջարկ է ստացել Ա Սերիայի ևս մեկ ակումբից։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացի հարձակվողը հայտնվել է «Նապոլիի» հետաքրքրությունների ոլորտում։

Ակումբը պատրաստ է Պաուլոյին վճարել 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիբալան հայտնվել էր «Ինտերի» և «Միլանի» դիտակետում։

Ֆուտբոլիստն այս ամառ է հեռացել Թուրինի «Յուվենտուսից»՝ պայմանագրի ավարտից հետո։ Այժմ նա ունի ազատ գործակալի կարգավիճակ։