Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում անելով ինսայդեր Նիկոլո Սկիրային։
Նշվում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ակումբը լրջորեն ցանկանում է ուժեղացնել կազմը։ Ակումբը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Ա Սերիայում։
«Մոնցայի» ներկայացուցիչները կապվել են Մարսելոյի հետ և առաջարկել պայմանագիր՝ բացատրելով նախագծի նպատակը: Թիմը պայքարելու է լավագույն տասնյակում հայտնվելու համար։
Ավելի վաղ 34-ամյա բրազիլացին առաջարկ էր ստացել MLS-ի ակումբից, սակայն ցանկություն էր հայտնել մնալ Եվրոպայում։