Այս շաբաթ մենք պատրաստվում ենք պայմանագրեր ստորագրել երկու ֆուտբոլիստի հետ․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբը նոր պայմանագիր կկնքի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ:

Լապորտան նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս ակումբը կներկայացնի թիմի նորեկին՝ հարձակվող Ռաֆինյային։ Այսօր՝ հուլիսի 13-ին, ակումբը հայտարարեց տրանսֆերի վերաբերյալ սկզբունքային համաձայնության մասին։

«Այո, այս շաբաթ մենք պատրաստվում ենք պայմանագրեր ստորագրել Ռաֆինյայի և Դեմբելեի հետ և կկայանա շնորհանդես նրանց մասնակցությամբ», – Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

25-ամյա Դեմբելեն բարեհաջող բուժզննում է անցել և 2 տարով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին Դորտմունդի «Բորուսիայից»: Հուլիսի 1-ին ավարտվել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ, խաղացողը դարձել է ազատ գործակալ։