Դե Յոնգի գործակալը Բարսելոնային հայտնել է՝ ինչ որոշում է կայացրել ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի գործակալը կատալոնական ակումբի ղեկավարությանը հայտնել է իր հաճախորդի որոշման մասին։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ հոլանդացին չի ցանկանում հեռանալ թիմից, սակայն չի ընդունի աշխատավարձի պահանջվող կրճատումը։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վաղ պայմանավորվել էր «Բարսելոնայի» հետ դե Յոնգի տրանսֆերի հարցում, սակայն գործարքը հետաձգվում է հենց խաղացողի՝ «Կամպ Նոուում» մնալու ցանկության պատճառով։

Հիշեցնենք, որ Դե Յոնգը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը Ամստերդամի «Այաքսից»։