Անգլիական ակումբն ամենաքննարկվողն է սոցցանցերում ֆուտբոլային ակումբների շրջանում

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է սոցցանցերում ամենաշատ քննարկվող ֆուտբոլային ակումբը։

Այս մասին հայտնում է Conviva վերլուծական ընկերությունը։

Աղբյուրի համաձայն՝ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» մասին սոցցանցերում հաղորդագրությունների ընդհանուր թիվը հասել է երկու միլիարդի, և յուրաքանչյուր հրապարակում միջինը 75000 փոխազդեցություն է առաջացնում։

Այսպիսով, «Ման․ Յունայթեդը» ներգրավվածությամբ շրջանցեց իսպանական «Բարսելոնային» ու «Ռեալին»։ Նախորդ մրցաշրջանում կատալոնացիների հետ կապված հրապարակումների թիվը 1,6 միլիարդ էր, իսկ մադրիդցիներինը՝ 1,4 միլիարդ։