Պաշտոնական․ Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Անգլիա

Ալբանիայի հավաքականի հարձակվող Ռեյ Մանայը «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ուոթֆորդ»:

25-ամյա խաղացողը երեք տարվա պայմանագիր է կնքել անգլիական թիմի հետ։

Տրանսֆերի գումարը չի բացահայտվում։ Հայտնի է միայն, որ «Բարսելոնան» կստանա հաջորդ վաճառքի գումարի 50 տոկոսը, ինչպես նաև պահպանել է առաջնահերթությունը ձեռք բերելու ֆուտբոլիստին։

Ալբանացի հարձակվողը խաղացել է «Բարսելոնա Բ»-ում և վարձավճարով հանդես է եկել իտալական «Սպեցիայում»։