Նյուքասլը պատրաստվում է գերազանցել ակումբի տրանսֆերային ռեկորդը

Այս ամառ «Նյուքասլը» պատրաստվում է գերազանցել ակումբի տրանսֆերային ռեկորդը:

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, անգլիական ակումբի նոր ղեկավարությունը պատրաստ է մոտ 60 միլիոն եվրո ծախսել «Ռեալ Սոսյեդադի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակի տրանսֆերի վրա։

Այժմ ռեկորդը պատկանում է Ջոելինթոնին, ում համար «Նյուքասլը» «Հոֆենհայմին» վճարել է 44 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Նախորդ մրցաշրջանում Իսակը «Ռեալ Սոսյեդադի» կազմում 39 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։