Պաշտոնական․ Ռեալի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ա Սերիա

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Մարիո Խիլը կարիերան կշարունակի «Լացիոյում»։

Հռոմեակամ ակումբը հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։

Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, «Լացիոն» իսպանացու համար Մադրիդի «Ռեալին» վճարել է 6 միլիոն եվրո և ֆուտբոլիստի հետ կնքել 5 տարվա պայմանագիր:

Նախորդ մրցաշրջանում Խիլը մասնակցել է Լա Լիգայի 2 խաղի՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 23 րոպե։