Պաշտոնական․ Ինձագին գլխավորեց իտալական ակումբը

«Ռեջինան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։

48-ամյա իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել Բ Սերիայի ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Ռեջինան» մրցաշարում զբաղեցրել է 14-րդ տեղը։

Ինձագիի վերջին աշխատավայրը եղել է «Բրեշիան», որը նա գլխավորել է նախորդ մրցաշրջանում:

Մարզիչը ժամանակին աշխատել է նաև «Բենևենտոյի», «Բոլոնիայի» և «Վենեցիայի» հետ։