Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ուգո Սանչեսը վստահ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ապագայում կդառնա Արքայական ակումբի խաղացող։
«Կիլիանը վերջնական «ոչ» չասաց։ Նա մերժեց «Ռեալին» հսկայական ճնշման պատճառով։ Հավատում եմ, որ ապագայում նա կխաղա «Ռեալում», – Սանչեսի խոսքերն է մեջբերում Marca թերթը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» երկար բանակցություններ էր վարում Մբապեի հետ, սակայն վերջին պահին հարձակվողը որոշեց մնալ Փարիզում։ Նա ՊՍԺ-ի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Կիլիանն անցկացրել է 46 ակումբային հանդիպում՝ դառնալով 36 գոլի հեղինակ: