Պաշտոնական․ Եգիպտոսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Վիտորիան նոր աշխատավայր ունի։

Պորտուգալացի մասնագետը դարձել է Եգիպտոսի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին սոցցանցում հայտնել է աֆրիկյան երկրի Ֆուտբոլի ազգային ասոցիացիան։

Թե ինչ պայմանագիր է կնքել մասնագետը, պաշտոնապես չի հաղորդվում։ Սակայն ԶԼՄ-ները նշում են, որ Վիտորիայի հետ կնքվել է չորս տարվա պայմանագիր։

Ռուի Վիտորիան ռուսական ակումբում աշխատել է 2021 թվականի հունիսից դեկտեմբեր: Մասնագետը նաև Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ աշխատելու փորձ ունի։