📷 Լեգենդար Լուիշ Ֆիգուն միանում է Դիջիթեյնին որպես բրենդ ամբասադոր 

Ամեն օր չէ, որ iGaming ընկերությունը կարող է հանդես գալ սպորտի մեծանուն կուռքի հետ համագործակցության լուրով։

Դիջիթեյնի պարագայում՝ այսօր հենց այդ օրն է։ Մենք մեծ ոգևորությամբ հայտնում ենք հրաշալի լուրը․Լուիշ Ֆիգուն՝ համաշխարհային ճանաչում ունեցող պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը, պաշտոնապես միանում է «Դիջիթեյն Գրուպ»-ին որպես բրենդ ամբասադոր։

Ֆիգուն հայտնի է որպես իր սերնդի ամենափայլուն խաղացողներից մեկը։ Իր լավագույն տարիներին նա որպես կիսապաշտպան խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են Բարսելոնան, Ռեալ Մադրիդը և Ինտեր Միլանը, ունի մրցանակների մի ամբողջ բազմություն՝ Լա Լիգայի չորս տիտղոս, Սերիա A-ի չորս տիտղոս, մեկ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի տիտղոս, ինչպես նաև հանրահայտ Ոսկե գնդակ 2000, ՖԻՖԱ տարվա լավագույն խաղացող 2001։ Այս ամենը խոսում է Ֆիգուի չափազանց հաջողված և վառ կարիերայի մասին։  

Լուիշ Ֆիգուն հայտնեց իր անկեղծ ուրախությունը Դիջիթեյնի բրենդ ամբասադորի դերը ստանձնելու և այս հեռանկարային միության կապակցությամբ․«Ես շատ ուրախ եմ այս նոր համագործակցության համար և անհամբեր սպասում եմ Դիջիթեյնը ներկայացնելուն։ Սա արդեն հաստատված և առաջադեմ հայացքներ ունեցող iGaming ընկերություն է, որը մեծ նվիրումով է վերաբերվում իր գործին՝ ամբողջ աշխարհի իր գործընկերներին ապահովելով բազմաթիվ հաջողված iGaming լուծումներով։ Ինձ հեշտ տրվեց նրանց բրենդ ամբասադոր դառնալու որոշումը»։  

«Դիջիթեյն Գրուպ»-ի հիմնադիր Վարդգես Վարդանյանը նշել է․ «Մեծ ոգևորություն է Դիջիթեյնի մեր ընտանիքում ողջունել Լուիշ Ֆիգուի պես ֆենոմենալ անձնավորության։ Երբ խոսքը գնում է նորագույն բուքմեյքերական լուծումներ առաջարկող այնպիսի iGaming ընկերությունը աշխարհով մեկ ներկայացնելու մասին, ինչպիսին Դիջիթեյնն է, Ֆիգուն, ով հայտնի է իր անզուգական հեղինակությամբ, անցած տպավորիչ ուղով և հաղթողի կերպարով, անկասկած կատարյալ ընտրություն է մեր Sportsbook-ի որակի, նորարարության և էֆեկտիվության խորհրդանիշը դառնալու համար։ Մենք իսկապես անհամբերությամբ ենք սպասում սպորտային լեգենդի հետ աշխատելուն։  

Շնորհավորում ենք բոլորին։ Սա բեկումնային պահ է Դիջիթեյնի պատմության մեջ, որը մենք բոլորս հիշելու ենք ու վայելելու հպարտությամբ։ Իսկ այս խելահեղ համագործակցությունը, անկասկած, նոր բարձունքներ կբերի Դիջիթեյնին»։