Ֆոդենը բաց է թողել Անգլիայի հավաքականի մարզումը

Կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը այսօր չի մասնակցել Անգլիայի հավաքականի մարզմանը: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:

Հաղորդվում է, որ մարզչական շտաբը ֆուտբոլիստին թույլ է տվել անհատական միջոցներով մարզվել ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության եզրափակչի Իտալիայի դեմ խաղից առաջ: Ֆոդենը վնասվածքի պատճառով չի խաղացել Եվրո-2020-ի 1/4 եւ 1/8 եզրափակիչներում, իսկ կիսաեզրափակչի խաղում խաղադաշտ է դուրս եկել լրացուցիչ ժամանակում:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: