Մենք կհաղթենք Աշխարհի առաջնությունը․ Մանչինի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ մտադիր է թիմի հետ հաղթել Աշխարհի առաջնությունում:

Չնայած մեկ տարի առաջ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, Իտալիան դուրս չեկավ 2022 թվականի Աշխարհի առաջնություն՝ փլեյ-օֆֆում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

«Այն պահից, երբ ես դարձա ազգային հավաքականի մարզիչ, իմ նպատակն էր հաղթել Եվրոն և Աշխարհի առաջնությունը։ Մեկ տարի առաջ, գավաթը ձեռքիս, ինքս ինձ ասացի. «Ես հաղթելու եմ մեկը մյուսի հետևից»:

Մտածում էի գալիք Աշխարհի առաջնության մասին, բայց այս անգամ հնարավոր չի լինի հաղթել։ Սակայն ես շարունակում եմ մտածել, որ մենք կհաղթենք Աշխարհի առաջնությունը, այո»,- մեջբերում է Մանչինիին La Gazzetta dello Sport-ը։