Ֆաբրեգասը մոտ է Իսպանիա վերադառնալուն

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է վերադառնալ Իսպանիա։

AS-ի տեղեկություններով՝ կիսապաշտպանն առաջարկ է ստացել «Լաս Պալմասից»։ Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը ֆրանսիական «Մոնակոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը տարբեր վնասվածքների պատճառով գրեթե դուրս չէր գալիս խաղադաշտ։

Ֆաբրեգասը լքել է Իսպանիան 8 տարի առաջ, երբ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ «Բարսելոնայից» «Չելսի» տեղափոխվելու որոշում կայացրեց։ Իսպանիայի առաջնությունում իր վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։