«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբին դիտարկում է որպես այլընտրանք՝ իր տրանսֆերի շուրջ կատալոնացիների ու «Բավարիայի» միջև բանակցությունների ձախողման դեպքում։
Այս պահին լեհ ֆուտբոլիստը տրամադրված է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, սակայն իրավիճակը բարդանում է՝ կատալոնական ակումբի ֆինանսական անկայունությամբ, ինչը կարող է խանգարել հարձակվողի տեղափոխության շուրջ համաձայնության գալ գերմանական գրանդի հետ:
Հաղորդվում է նաև, որ «Չելսին» արդեն հետաքրքրություն է հայտնել ֆուտբոլիստի նկատմամբ և ցանկացած պահի պատրաստ է միանալ գործարքին: Լոնդոնցիները ցանկանում են ուժեղացնել հարձակման կենտրոնը Ռոմելու Լուկակուի հեռանալուց հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Լևանդովսկին ասել էր, որ գերմանական ակումբում իր ժամանակն ավարտվել է, և ինքը ցանկանում է հեռանալ թիմից։