Իբրահիմովիչն արձագանքել է Ջոկովիչի հաղթանակին

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն արձագանքել է Ուիմբլդոնում սերբ Նովակ Ջոկովիչի հաղթանակին։

«Էլ ո՞վ»- գրել է Իբրահիմովիչը իր սոցիալական ցանցերում՝ նշելով Ջոկովիչին և տեքստին կցելով Նովակի՝ գավաթով լուսանկարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Ջոկովիչը մրցաշարի եզրափակչում հաղթել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին՝ 4:6, 6:3, 6:4, 7:6 (7:3):

35-ամյա սերբի համար սա «Մեծ սաղավարտի» 21-րդ հաղթանակն է կարիերայում։