Վստահ եմ, որ մեր թիմը կպայքարի տիտղոսների համար․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի իր սպասելիքներով։

«Վստահ եմ, որ մեր թիմը կպայքարի տիտղոսների համար։ Իհարկե, երբեք նախապես չես իմանա, բայց ես տեսնում եմ բարձր վարպետություն ունեցող թիմ։ Միշտ մի քիչ բախտ է անհրաժեշտ տիտղոս նվաճելու համար, դա բոլորը գիտեն: Բայց լավ մրցաշրջան անցկացնելու համար առաջին հերթին կայունություն է պետք։

Ես կասկած չունեմ իմ կազմի որակի վերաբերյալ։ Այո, որոշ խաղացողներ հեռացան, բայց մենք նաև նոր խաղացողների հետ պայմանագիր կնքեցինք։ Ոչ ոքի ոչինչ երաշխավորված չէ, խաղացողները ստիպված կլինեն ջանքեր գործադրել հիմնական կազմում տեղ ունենալու համար:

Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին: Ֆուտբոլում երբեք ոչ մի բանում վստահ լինել չես կարող, բայց ևս մեկ լավ մրցաշրջան անցկացնելու շանսերը մեծ են»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։