«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան աշխատում է «Բարսելոնա» տեղափոխության վրա։ Այդ հարցով զբաղվում է նրա գործակալ Ժորժե Մենդեշը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան Ժորժե Մենդեշին ընթրիքի է հրավիրել հուլիսի 4-ին, իսկ հանդիպման մեծ մասը նվիրված է եղել պորտուգալացու հնարավոր տեղափոխությանը։
«Բարսելոնան» կկարողանա փորձել գնել 27-ամյա խաղացողին կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վաճառքի դեպքում։
Կողմերը նաև քննարկել են, որ Սիլվայի աշխատավարձը պետք է համապատասխանի կատալոնական ակումբում սահմանված աշխատավարձերի շեմին։