Սուարեսն առաջարկներ ունի երեք առաջնություններից

Հարձակվող Լուիս Սուարեսը առաջարկներ է ստացել եվրոպական երեք առաջնությունների ակումբներից։

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ուրուգվայցին առաջարկներ ունի Լա լիգայի, Ա Սերիայի և Նիդեռլանդների առաջնության ակումբներից։

Ինքը՝ ֆուտբոլիստը, ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվել է տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթ»։ Ուրուգվայցին հասկացրել է, որ կցանկանար մնալ Եվրոպայում, սակայն չի բացառել հնարավոր վերադարձը հայրենիք։

Հիշեցնենք, որ Սուարեսն արդեն հանդես է եկել Նիդեռլանդների առաջնությունում՝ Ամստերդամի «Այաքսի» և «Գրոնինգենի» կազմում։ Ինչ վերաբերում է Լա լիգային, ապա այնտեղ հարձակվողը պաշտպանել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» գույները։