Կլյուվերտը կարող է փոխել ակումբային գրանցումը

Իտալական Calciomercato-ն հայտնում է, որ «Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուվերտի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։

Խոսքը Լոնդոնի «Վեսթ Հեմի» մասին է:

23-ամյա հոլանդացու պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։

Կլյուվերտը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Նիցցայում»: Հոլանդացին իր թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 6 գոլային փոխանցում: