Բարսելոնայի պաշտպանը բուժզննում է անցել անգլիական թիմի համար

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն բուժզննում է անցել Լոնդոնի «Տոտենհեմում»։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։ Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» ֆրանսիացուն վարձակալում է՝ առանց ամբողջական տրանսֆերի գնման իրավունքի։

Լանգլեն կլինի «Տոտենհեմի» հինգերորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանում: Ավելի վաղ ակումբը ձեռք էր բերել Բիսումային, Ռիչարլիսոնին, Ֆորստերին ու Պերիշիչին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լանգլեն ոչ միշտ էր հայտնվում կատալոնական թիմի մեկնարկային կազմում՝ տեղը զիջելով Ռոնալդ Արաուխոյին և Ժերար Պիկեին: Ֆրանսիացին «Կամպ Նոու» է տեղափոխվել «Սևիլիայից» 2018 թվականի ամռանը։