Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2020-ի պարգևավճարների մի մասը կնվիրաբերեն բարեգործությանը

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները մտադիր են Եվրո-2020-ից հետո ստացած պարգևավճարների մի մասը տրամադրել բարեգործությանը։

Եթե Անգլիան հաղթի եզրափակչում, ապա երկրի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մոտ 24 մլն ֆունտ կստանա, որոնցից 9,5 մլն-ը կհասնի ֆուտբոլիստներին։

Պարտության դեպքում FA -ն 2,6 մլն ֆունտ ավելի քիչ կստանա, բայց դա չի ազդի ֆուտբոլիստների ծրագրերի վրա։ Նրանք իրենց հասանելիք պարգևավճարների մեծ մասը կփոխանցեն Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայությանը (NHS)։

Նվիրատվությունը կկատարվի մրցաշարի ավարտից հետո։

Հուլիսի 11-ին Եվրո-ի եզրափակչում Անգլիան կխաղա Իտալիայի հետ։

ԵՎՐՈ-2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: