Եվս մեկ ֆուտբոլիստ մեկնել է Թուրին՝ Յուվենտուսի հետ պայմանագիր կնքելու համար

Կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», տեղափոխվում է «Յուվենտուս»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացին արդեն մեկնել է Թուրին։

Վաղը նա բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի իտալական գրանդի հետ, որի կազմում նա ժամանակին խաղացել է։

Ավելի վաղ Թուրին էր ժամանել նաև Անխել Դի Մարիան՝ «Յուվե» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար։