Ես կերկարաձգեմ պայմանագիրը․ Ռոդրիգո

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտարարել է, որ կերկարաձգի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։

21-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը, այն կներառի խաղացողի փոխհատուցման գումար՝ 1 միլիարդ եվրոյի չափով։

«Այո, ես կերկարաձգեմ պայմանագիրը։ «Ռեալն» իմ երազանքն է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ABC-ն։