Եվս մեկ ակումբ միացել է Մեմֆիսի տրանսֆերային մրցավազքին

«Արսենալը» պատրաստ է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի համար պայքարել «Տոտենհեմի» հետ։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը՝ խաղացողը, կցանկանար կարիերան շարունակել կատալոնական ակումբում, «Բարսելոնայի» ղեկավարությունը չի թաքցնում հարձակվողից ազատվելու ցանկությունը։

Մեմֆիսի տրանսֆերի հավակնորդներից մեկը «Տոտենհեմն» է, սակայն հոլանդացու համար պայքարին պատրաստվում է միջամտել նաև «Արսենալը», հայտնում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո։

Հարձակվողը «Բարսելոնա» է տեղափոխվել անցյալ ամառ, բայց, այնուամենայնիվ, չի կարողացել ամրապնդվել հիմնական կազմում։