Բլատերը և Պլատինին արդարացվել են

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին արդարացվել են։

Շվեյցարացին ու ֆրանսիացին մեղադրվում էին խարդախության, վատ կառավարման, վստահության խախտման և արժեթղթերի կեղծման մեջ։

Հուլիսի 8-ին Reuters-ը հայտնել էր, որ Բելինզոնայի շվեյցարական դատարանն արդարացրել է Բլատերին ու Պլատինիին։

Ավելի վաղ Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը Բլատերին ու Պլատինիին մեղադրել էր 2011 թվականին 2 մլն շվեյցարական ֆրանկի (մոտ 2,08 մլն դոլար) անօրինական վճարում կազմակերպելու մեջ։ Նրանք հերքել են իրենց մեղքը՝ պնդելով, որ վճարումը վերաբերում է Պլատինիի խորհրդատվական աշխատանքին 1998-2002 թվականներին։