Տոտենհեմը հետաքրքրված է սլովենացի հարձակվողի ծառայություններով

«Տոտենհեմը» 20 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Բենջամին Սեսկոյի համար։ Հարձակվողն ընդգրկված է նաև «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում։

19-ամյա սլովենացի հարձակվողն ավստրիական ակումբում իր նորամուտը նշել է 2020 թվականին՝ միանալով Ավստրիայի երկրորդ դիվիզիոնի «Լիֆերինգա» ակումբից։

Ֆուտբոլիստի հաջող ելույթները առաջացրել է Եվրոպայի շատ ակումբների հետաքրքրությունը։ «Տոտենհեմը» ակնկալում է ֆուտբոլիստի օգնությամբ ուժեղացնել հարձակման գիծը։ Սեսկոյի պայմանագիրը «ՌԲ Զալցբուրգի» հետ նախատեսված է ևս 4 տարով։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն Ավստրիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։