Սալիհամիջիչի որդին կարիերան կշարունակի Կանադայում

«Բավարիայի» երկրորդ թիմի խաղացող, մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի որդին՝ Նիկ Սալիհամիջիչը կարիերան կշարունակի Հյուսիսային Ամերիկայում։

19-ամյա խաղացողը վարձավճարով տրվել է «Վանքուվերին»:

Մինչև մրցաշրջանի ավարտը Նիկը հանդես կգա MLS-ի ակումբի երկրորդ թիմում՝ MLS NEXT Pro մրցաշարում։

Նիկ Սալիհամիջիչն ունի երկքաղաքացիություն՝ բոսնիական և իսպանական: Ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպանի դիրքում։