Սենեգալի հավաքականի և «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է այս ամառ իտալական ակումբից հեռանալուն:
Թուրինի «Յուվենտուսը» հավակնում է աֆրիկացի ֆուտբոլիստի տրանսֆերին, սակայն վերջինս այլ ծրագրեր ունի։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Կուլիբալին ցանկանում է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն, որտեղ իր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։ Պաշտպանը կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ է նշել հենց «Բարսելոնան»:
Սենեգալցին նեապոլիտանական ակումբի գույները պաշտպանում է 8 տարի։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Transfermarkt-ի տվյալներով՝ Կուլիբալիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: