Եվրո-2022․ Անգլիայի կանանց հավաքականը հաղթանակով է մեկնարկել մրցաշարում

Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, Անգլիայում մեկնարկել է կանանց Եվրո 2022-ի եզրափակիչ փուլը։ Մրցաշարը մեկնարկել է Անգլիա-Ավստրիա հանդիպումով։

Բեթհանի Մեադի միակ գոլի շնորհիվ մրցաշարն ընդունող Անգլիան հաղթեց Ավստրիային մեկնարկային խաղում։

Մրցաշարին կմասնակցի 16 թիմ։ Եզրափակիչ փուլում տանտերերի կարգավիճակով հանդես կգա Անգլիան։ Եվս 12 թիմ ընտրվել է որակավորման փուլով, որն ավարտվել է 2021 թվականի փետրվարին։ Մնացած երեք տեղերը խաղարկվել են փլեյ-օֆֆում: Նշենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս մնաց մրցաշարից, նրա տեղը զբաղեցրեց Պորտուգալիան։

A խումբ՝ Անգլիա (տանտեր), Ավստրիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա
B խումբ՝ Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Ֆինլանդիա
C խումբ՝ Նիդեռլանդներ (չեմպիոն), Շվեդիա, Պորտուգալիա, Շվեյցարիա
D խումբ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Իսլանդիա