Նա հեռանում է, քանի որ տեսնում է, որ ՄՅՈՒ-ն խորտակվող նավ է. Օ’Հարա

Ջեյմի Օ’Հարան իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին.

«Նա իրեն դրսևորեց կարևոր պահերին, դարձավ լավագույն ռմբարկու: Ռոնալդուն հեռանում է, քանի որ տեսնում է, որ ՄՅՈՒ-ն խորտակվող նավ է։

Աղետալի կլինի, որ թիմը բաց թողնի նրան։ Դժվար պահերին նա առաջ է տանում նրանց։ Միևնույն ժամանակ, նա իրավունք է վաստակել ասելու, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել»,- մեջբերում է Օ’Հարային AS-ը։

Օ’Հարան իր կարիերայի գագաթնակետին հանդես է եկել «Տոտենհեմում»: Ֆուտբոլիստը հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։