Հերտան սուպեր տրանսֆեր է նախատեսում

«Հերտան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Տիմո Վերներին: Այս մասին հայտնում է Sky Germany-ն։

Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Բեռլինյան թիմը Վերներին առաջարկում է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Տիմո Վերները միշտ չէ, որ հայտնվում է «Չելսիի» մեկնարկային կազմում: Գերմանացի ֆուտբոլիստը պատրաստվում է ամռանը հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից»:

Ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվել գերմանական «Լայպցիգից»։