Պաշտոնական․ Բարսելոնան նորեկ ունի

«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեի հետ պայմանագիր կնքելու մասին, ով «Միլանից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել:

25-ամյա կոտդիվուարցու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև կնքված պայմանագրում ներառված է 500 միլիոն եվրո փոխհատուցման կետ։

Նախորդ մրցաշրջանում Կեսիեն «Միլանի» բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։