Պաշտոնական․ Անգլիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի հետ պայմանագիր կնքելու մասին։

26-ամյա անգլիացին 6 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի հետ։

Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, կիսապաշտպանի տրանսֆերի համար Լիդսը «Սիթիից» ստացել է 48,8 մլն եվրո:

Ֆիլիպսը «քաղաքաբնկների» կազմում հանդես կգա 4-րդ համարի ներքո, որը նախկինում պատկանում էր ակումբի լեգենդ Վենսան Կոմպանիին։