Վերջապես ՄՅՈՒ-ն նոր ձեռքբերում կունենա․ Լինեկերը ակումբին առաջարկել է ձեռք բերել Միկի Մաուսին

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Լինեկերը ռեթվիթել է Unilad-ի նյութը, որում ասվում է, որ Դիսնեյը կարող է կորցնել իր ամենահայտնի կերպարի՝ Միկի Մաուսի նկատմամբ իրավունքները:

ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի մասին օրենքը սահմանում է, որ Միկի Մաուսի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքը սպառվում է 95 տարի հետո, ինչը նշանակում է, որ Միկին կարող է դառնալ հանրային սեփականություն 2024 թվականին, իսկ Դիսնեյը կարող է կորցնել իր բացառիկ իրավունքները մկնիկի և այլ հայտնի կերպարների նկատմամբ:

«Վերջապես, «Մանչեսթեր Յունայթեդը» նոր ձեռքբերում կունենա», – կատակել է Լինեկերը՝ ակնարկելով այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդ» կողմից տրանսֆերների բացակայության մասին: