Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Կո Իտակուրան կարիերան կշարունակի Գերմանիայում։

Մյունխենգլադբախի «Բորուսիան» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» ճապոնացի լեգեոների հետ պայմանագիր կնքելու մասին։

25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է չորս տարով։

Նախորդ մրցաշրջանը Իտակուրան վարձավճարով անցկացրել է «Շալկեում»: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։