Եվս մեկ ակումբ միացել է Ռոնալդուի տրանսֆերային մրցավազքին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»։ Այդ մասին գրում է The Athletic-ը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հարձակվողի ծառայություններով հետաքրքրվել է նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը․ ֆուտբոլիստն ավելի վաղ ցանկություն է հայտնել հեռանալ անգլիական թիմից։

Նախկինում հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Ռոմային» և «Բավարիային»:

Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 24 գոլ։