Դեմբելեն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ

Ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն այսօր՝ հուլիսի 1-ին, ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Չնայած դրան, կատալոնացինեը շարունակում են նոր պայմանագրի շուրջ բանակցությունները խաղացողի հետ: Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Եթե ​​կողմերին հաջողվի պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ, ապա ակումբը պետք է գործարքը գրանցի ոչ թե որպես պայմանագրի երկարաձգում, այլ որպես նոր տրանսֆեր։

Դա կարող է դժվարացնել նրան գրանցելը՝ Լա լիգայի կանոնակարգի պատճառով: