Երեք թոփ ակումբ պայքարում է Ասենսիոյի համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն շուտով կարող է նոր ակումբ ունենալ։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, իսպանացին վերջնական որոշում է կայացրել և հեռանում է «Արքայական ակումբից»։ Ըստ աղբյուրի՝ Ասենսիոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Արսենալը», «Միլանը» և «Լիվերպուլը»։

26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է 2023 թվականի ամռանը։

Ասենսիոյի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։