Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթին նոր դարպասապահ ունի

«Արմինիայի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան անվճար տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա խաղացողը «Արմինիայում» հանդես է գալիս 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 220 հանդիպում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր հունիսի 30-ին։