Marca. Վինիսիուսը մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Իսպանական Marca պարբերականը կազմել է նախորդ մրցաշրջանի 25 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը։

Վարկանիշում ընդգրկված են ֆուտբոլիստներ, ովքեր 2021/22 մրցաշրջանի մեկնարկի պահին 21 տարեկանից ոչ ավելի են եղել։

Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.

  1. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
  2. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/«Մանչեսթեր Սիթի»)
  3. Պեդրի («Բարսելոնա»)
  4. Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինա»/«Յուվենտուս»)
  5. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)
  6. Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ«)
  7. Գավի («Բարսելոնա»)
  8. Օրելիեն Չուամենի («Մոնակո»/«Ռեալ Մադրիդ»)
  9. Էնթոնի («Այաքս»)
  10. Սանդրո Տոնալի («Միլան»)